News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն որեւէ զիջում չի արել ԿԺԴՀ-ին բանակցությունները սկսելու համար եւ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները, մինչեւ Փհենյանը քայլեր չձեռնարկի միջուկային ծրագրի դադարեցման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր անձնական հանդիպման մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջարկը, որը պետք է կայանա մայիսին:

«Հյուսիսային Կորեայի ցանկությունը՝ հանդիպել քննարկելու համար ապամիջուկայնացումը բոլոր միջուկային եւ բալիստիկ հրթիռների փորձարկումների սառեցման ժամանակ, վկայում է այն մասին, որ նախագահ Թրամփի ռազմավարոթյունը Կիմի ռեժիմը մեկուսացնելու ուղղությամբ աշխատում է: Հյուսիսային կորեացիները նստում են բանակցային սեղանի շուրջ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն որեւէ զիջում չի արել », - ասել է Փենսը:

«Մեր դաշնակիցների հետ սերտ համակարգման միջոցով մենք անընդհատ բարձրացնում ենք Կիմի ռեժիմի վրա ճնշումը: Մեր վճռականությունն ամուր է մնում, իսկ քաղաքականությունը՝ անփոփոխ. բոլոր պատժամիջոցները մնում են անձեռնմխելի, իսկ առավելագույն ճնշում գործադրելու արշավը շարունակվելու է, մինչեւ Հյուսիսային Կորեան չձեռնարկի կոնկրետ, մշտական եւ վստահելի քայլեր իր միջուկային ծրագրի դադարեցման համար», — ասել է Փենսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ