News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան դատապարտել է հյուսիսկորեական կողմին օգնելու համար նավերի եւ ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները: Սահմանափակումները կորակվեն որպես «պատերազմի ակտ», հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունը:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է խափանել ձմեռային Օլիմպիադայի ժամանակ միջկորեական հարաբերությունների կարգավորումը: «Հյուսիսային եւ Հարավային Կորեաները միմյանց հետ համագործակցել են, եւ Օլիմպիադան հաջող է անցել»,- նշված է հայտարարության մեջ: Սակայն Խաղեր-2018-ի փակման արարողությունից առաջ Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումը հանգեցրել է Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքի»,- արձանագրել են երկրի ԱԳՆ-ում:

ԱՄՆ-ն փետրվարի 23-ին պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Սինգապուրի, Թայվանի եւ այլ երկրների 27 նավագնացային ու փոխադրող կազմակերպությունների, 28 նավերի եւ Չինաստանի մեկ քաղաքացու դեմ: Սա կատարվել է Հյուսիսային Կորեայի միջուկային եւ բալիստիկ ծրագրերին հակազդեցության շրջանակում: Այն, որ ԱՄՆ-ն «հուսիսկորեական ռեժիմի դեմ պատժամիջոցների խոշոր փաթեթ է պատրաստել»՝ ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:

ԱՄՆ-ն մտադիր է հյուսիսկորեական նավերին արգելել նավահանգիստներ մտնել 

Թրամփը հայտնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների մասին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ