News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան պատրաստ է ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ եւ կասեցնել միջուկային փորձարկումները, քանի դեռ այդ բանակցություններն ընթացքի մեջ են: Այս մասին Փհենյանից վերադառնալուց հետո հայտարարել է Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավար Չուն Յույ Յոնգը, որը վերադարձել է Պյոնյանգից, փոխանցում է Reuters-ը:

«Հյուսիսային Կորեան հստակ հայտարարել է Կորեական թերակղզում ապամիջուկայնացման պատրաստակամության մասին: Միջուկային ծրագրի զարգացման համար նա հիմք չունի, եթե հյուսիսի դեմ ռազմական սպառնալիք չլինի», - ասել է նա: Յոնգի խոսքով՝ Փհենյանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման եւ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ անկեղծ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին», - հավելել է նա:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան նաեւ հավաստիացրել է, որ միջուկային կամ հրթիռային փորձարկումներ չի իրականացնի, քանի դեռ միջազգային հանրության հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Արձագանքելով լուրերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է. «Կտեսնենք, թե ինչ է տեղի կունենա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ