News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիության երկրներին առաջարկել է ամերիկյան ապրանքների համար «սարսափելի պատնեշներն ու սակագները» վերացնել պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների չեղարկման դիմաց, որոնք ավելի վաղ ԱՄՆ-ն սահմանել էր: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Twitter-ի իր էջում:

Իսկ եթե նրա առաջարկը չընդունվի, ԱՄՆ-ն սակագներ կսահմանի Եվրոպայից ներմուծվող այլ ապրանքախմբերի համար եւս, ինչպիսին են ավտոմեքենաները, հստակեցրել է Թրամփը:

«Եվրամիությունը, հրաշալի երկրները, որոնք առեւտրի մեջ ԱՄՆ-ին շատ վատ են վերաբերվում, բողոքում են պողպատի եւ ալյումինի սակագներից: Եթե նրանք ԱՄՆ-ից ներմուծվող արտադրանքի համար հանեն իրենց հրեշավոր պատնեշները եւ սակագները, ապա մենք ի պատասխան չղերակենք մերը: Մեծ դեֆիցիտ է: Եթե ոչ, մենք հարկեր կսահմանենք ավտոմեքենաների եւ այլ ապրանքների համար: Արդարացի է»,- գրել է Թրամփը:

 The European Union, wonderful countries who treat the U.S. very badly on trade, are complaining about the tariffs on Steel & Aluminum. If they drop their horrific barriers & tariffs on U.S. products going in, we will likewise drop ours. Big Deficit. If not, we Tax Cars etc. FAIR!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 2018 թվականի մարտի 10:

Նահանգներ պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագներ սահմանելու մասին հրամանը Թրամփը ստորագրել է մարտի 9-ին: Բացառություն է կատարվել Կանադայի եւ Մեքսիկայի համար. կապված Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին (NAFTA) համաձայնագրի պայմանների վերանայման բանակցությունների հետ՝ նրանց հետաձգում է տրամադրվել: Մնացյալ երկրները պետք է 25-տոկոսանոց մաքսատուրք վճարեն պողպատի եւ 10-տոկոսանոց՝ ալյումինի ներմուծման համար: «Այն երկիրը, որը չի պաշտպանում իր տան բարեկեցությունը, չի կարող իր շահերը պաշտպանել արտասահմանում»,- այդ ժամանակ Սպիտակ տանն ասել էր Թրամփը:

Եվրոպացի քաղաքական գոծիչներն այս միջոցառումները քննադատել էին մինչեւ հրամանի ստորագրումը: Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է հասնել իր համար պողպատի եւ ալյումինի ամերիկյան մաքսատուրքերի չեղարկմանը: Նա նշել էր, որ մետաղի սակագները «վնաս կհասցնեն տրանսատլանտյան հարաբերություններին, ինչպես նաեւ գլոբալ առեւտրային համակարգին»:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդը եւս նախազգուշացրել էր, որ ԱՄՆ կողմից մետաղի մաքսատուրքեր սահմանելը կարող է առեւտրային պատերազմ հրահրել, որում հաղթողներ չեն լինի: «Սակագների փոխադարձ բարձրացմամբ առաջացած առեւտրային պատերազմում ոչ ոք չի հաղթի: Տանուլ կտան երկու կողմն էլ»,- կարծում է Լագարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ