News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված չէ ֆոնդային շուկայի անկմամբ, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա հայտարարեց ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր մաքսային սակագների մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է AP-ն:

Ըստ նրա` «նախագահը դեռեւս կենտրոնացած է երկարաժամկետ տնտեսական հիմքերի վրա»: Նա պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը «երկրի հիմք է անվանել:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ կսահմանի: Պղնձի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:

«Վեդոմոստին» https://www.vedomosti.ru  հաղորդում է, որ մարտի 1-տվյալներով Dow Jones ինդեքսն ընկել է  1,7 տոկոով, S&P 500-ը՝ 1,4 տոկոսով:

Ասիայում Nikkei-ն 2,5 տոկոս է կորցրել: Toyota-ի արժեթղթերը նվազել են  1.4 տոկոսով, ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կհարվածեն ավտոմոբիլային ընկերություններին եւ կհանգեցնեն սպառողների համար ավելի բարձր գների, պողպատի արտադրողների բաժնետոմսերը նվազել են 2,5-3,5 տոկոսով: Կորեական Kospi ինդեքսը նվազել է 1 տոկոսով, իսկ Posco-ի եւ Hyundai Steel-ի պողպատե ընկերությունների բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 3.6 եւ 3 տոկոսով, իսկ Hyundai Motor-ինը՝ 3.4 տոկոսով: Չինական Baoshan Iron & Steel-ի բաժնետոմսերը նվազել են 3.9 տոկոսով, Yunnan Aluminium-ի՝`1.3 տոկոսով:

Եվրոպայում ամենից շատ իջել է Գերմանիայի ֆոնդային շուկան, որտեղ կան շատ արտահանողներ, որոնք կարող են տուժել առեւտրային պատերազմներից:

DAX- ի ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով, իսկ պանեվրոպական Stoxx 600-ը` 0.8 տոկոսով: ThyssenKrupp-ի՝ երկրի խոշորագույն ընկերության բաժնետոմսերը նվազել են 1,7 տոկոսով, ամենից շատ ընկել են Volkswagen- ի արժեթղթերը` 2,2 տոկոսով:

ArcelorMittal-ի բաժնետոմսերը նվազել են 1,7 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ