ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Ավստրալիայի հետ երկկողմ համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին, որը նպատակաուղղված կլինի անվտանգության ապահովմանը, որը թույլ կտա այս երկրից ներկրվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերից խուսափել, գրել է ԱՄՆ նախագահը իր թվիթերյան էջում, փոխանցում է Коммерсант.ру–ն։

Մաքսատուրքերից ազատելու հարցն քննարկվել է նաեւ Դոնալդ Թրամփի եւ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հեռախոսազրույցի ժամանակ։ Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թրամփն խոստացել է դիտարկել հանրապետության խնդրանքն ազատել «ցանկացած սահմանափակող միջոցից, որը կարող է ազդել պողպատի եւ ալյումինի արտահանման վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքների սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար այն կկազմի 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս: