News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գրեթե բոլոր առեւտրային գործարքներում մենք տանուլ ենք տալիս։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երկար տարիներ մեր թշնամիները եւ բարեկամներն օգտագործել են ԱՄՆ-ին։ Մեր պողպատի ձուլման եւ ալյումինի արդյունաբերությունները մեռած են։ Փոփոխություններ անելու ժամանակն է։ Դարձնե՜նք Ամերիկան նորից հզոր»նշել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ կմտցնեն: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25%, ալյումինինը՝ 10%: Այս որոշումը մտահոգության տեղիք է տվել Եվրոպայում, որը հայտարարել է այդ սակագների ներդրման դեպքում Միացյալ Նահանգների նկատմամբ հակամիջոցներ գործադրելու մասին։

Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ

Առեւտրային պատերազմները լավ են, դրանցում հեշտ է հաղթելը. Թրամփ

ԵՄ-ն վճռական պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ներդրմանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ