Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուսաստանցի մասնագետների աջակցությունը ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում։ Այս մասին Բաքվում անցկացվող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը», — ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

Ցուցահանդեսում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը։

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1994 թվականից։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին և միաժամանակ շարունակում է արդիականացումը։