News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի մասին «ինչ-որ տեղեկություն ունի», որն ամերիկացի առաջնորդը չէր ցանկանա հրապարակայնացնել, նշել է NBC-ի լրագրող Մեգին Քելլին, որն ավելի վաղ ՌԴ նախագահից հարցազրույց է վերցրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չէի ասի, որ Պուտինին Թրամփը դուր է գալիս: Ես դա չնկատեցի, սակայն ինձ թվաց, որ նա Թրամփի դեմ ինչ-որ բան ունի»,- The Hill-ը մեջբերել է լրագրողի խոսքը: Քելլին չի հստակեցրել, թե ինքն ինչի հիման վրա է նման ենթադրություն կատարել:

Հա հավելել է, որ եթե անգամ Մոսկվան Թրամփի մասին ինչ-որ տեղեկություն ունի, ապա դա հազիվ թե կապված լինի «անվանարկող» սկանդալային դոսյեի հետ:

«Ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է փողին եւ 90-ականներին ռուսաստանցիների հետ Թրամփի գործերին, այստեղ, ԱՄՆ-ում նրա ակտիվներին»,- նշել է նա:

Հատուկ անկախ դատախազ Ռոբերտ Մյուլլերը վարում է ամերիկյան ընտրություններին Մոսկվային վերագրվող միջամտության եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը: Այս վարկածները հերքում են ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կրեմլում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ