News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը: Այս մասին լրագրողներին ասել է Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

«Ինձ թվում է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում՝ հաշվի առնելով իրենց ունեցած ապացույցները (Մեծ Բրիտանիայի): Երբ մենք ծանոթանանք փաստերի հետ, եթե մենք նրանց հետ համաձայն լինենք, մենք կդատապարտենք Ռուսաստանին կամ որեւէ մեկին (թունավորմանը ներգրավված) », - ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ շատ հավանական է, որ Մոսկվան ներգրավված է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ