News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը, ով համարվում է «Նովիչոկ» թունավորող նյութերի ընտանիքի ստեղծողներից մեկը, ցանկանում է ներողություն խնդրել ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալից, որը, ըստ բրիտանական իշխանությունների, թունավորվել է հենց այդ թույնով: Այս մասին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ապրող գիտնականն ասել է The Daily Beast- ին:

«Ես նրան կասեի, որ շատ եմ ցավում, որ ես մասնակցել եմ այդ զենքի ստեղծմանը», —խոստովանել է Միրզայանովը:

Ըստ նրա՝ «Նովիչոկի» ստեղծման ժամանակ գիտնականները վստահ էին, որ նյութերն արտադրվում են բացառապես Խորհրդային միության պաշտպանության համար:

«Գիտնականներից ոչ ոք չէր ենթադրում, որ այն օգտագործվելու է ահաբեկչական նպատակներով: Դա ռազմական նյութ է, դա զանգվածային ոչնչացման զենք է», - ավելացրել է քիմիկոսը, հաղորդում է Lenta-ն:

Ավելի վաղ Միրզայանովը կարծիք էր հայտնել, որ Սկրիպալը եւ նրա դուստրը փրկվելու դեպքում երբեք չեն կարողանա լիովին վերականգնել թունավորման հետեւանքներից:

Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Այսօր նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից եւ թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ