News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտոթյան կարգավորման հարցով բանակցությունները արդյունավետ չեն լինի առանց կայուն հրադադարի։ Նման տեսակետ է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երեւանում անցնող «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները․ տեղական ու միջազգային տեսակետներ» միջազգային համաժողովի ժամանակ։ Համաժողովը կազմակերպվել է ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Կովկասի ինստիտուտը ՝ բրիտանական Հակամարտությունների, կայունության ու անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ներկայացնելով վերջին տարիների իրադարձությունները՝ փորձագետը նշել է, որ իրավիճակը աստիճանաբար սրվում էր, ավելանում էին միջադեպերի քանակը,այդ թվում Հայաստան- Ադրբեջան սահմանին, նույնիսկ նախիջեւանյան ուղղությամբ։ Իրավիճակը էլ ավելի է սրվել ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացումից հետո, գործի են դրվել խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Այս իրավիճակում համանախագահների առաջնահերթությունն է դարձել իրավիճակի կարգավորումը՝ հատկապես 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո, նշեց Իսկանդարյանը, հավելելով, որ չնայած պաշտոնական անձանց լավատեսական հայտարարություններին՝ իրական քայլեր չեն ձեռնարկվում, հաշվի առնելով, որ կողմերը շատ հեռու են ընդհանուր հայտարարից։ Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը փոխարինվել է հակամարտության կառավարմամբ։ «Ադրբեջանում պաշտոնական հակահայկական հռետորաբանությունը խորանում է։ Նախագահ Ալիեւը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարին հայտնել է Երեւան ու Զանգեզուր վերադառնալու մասին։ Ադրբեջանը ակտիվացրել է Ղարաբաղ այցելած երրորդ երկրների քաղաքացիների ու իր երկրի քաղաքացիների եւ լրագրողների հետապնդումը։ Հայաստանում իրավիճակն այլ է։ Նախագահն ու ԱԳ նախարարը ասում են, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները»,- նշեց փորձագետը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները բարդ է պատահական անվանելը։ Նա մտածված քաղաքականություն է իրականացնում՝ մնալ բանակցություններում ու ուժի օգնությամբ ճնշում գործադրել հայկական կողմերի վրա։ «Բավականին արդյունավետ քաղաքականություն է։ Միայն այդպես Ադրբեջանը կարող է ուշադրություն գրավել ու ազդեցության որեւէ լծակ ունենալ։ Հաշվի առնելով Արցախի չճանաչված լինելը, այն պաշարված ամրոցի է նման»,- նկատեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին պահանջը նորություն չէ։

Ընդ որում քաղաքագետը նշեց, որ ապրիլյան էսկալացիան երկակի տպավորություն էր թողնում՝ դա կամ մտածված գործողություն էր, կամ տեղային սրացում։ «Ինչպիսին էլ լինեին սկզբնական նպատակները, արդյունքն այն է, որ բլիցկրիգը ձախողվեց։ Մոտակա տարիներին կարելի է ակնկալել, որ իրավիճակը չի փոխվի՝ կլինեն բանակցություններ, տարբեր ծանրության պարբերական միջադեպեր, միջազգային համայնքը կշարունակի ջանքերը , ընդ որում կզգացվի քաղաքական միջոցների պակաս»,- համարում է Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ պատճառներ չկան կարծելու, թե հավասարակշռությունը կփոխվի։ Ընդ որում նա շեշտեց, որ բանակցությունները արդյունավետ չեն լինի առանց կայուն հրադադարի, ու անհրաժեշտ են միջոցառումներ խախտումները կանխելու համար։ Բանակցությունները հեշտ չեն լինի, բայց այլընտրանքը պատերազմն է, ամփոփեց Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ