Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը հայտարարել է քիմիական զենքից պաշտպանվելու նոր միջոցների մասին: Ուիլյամսոնը, որ հայտնի է ՌԴ նկատմամբ իր խիստ վերաբերմունքով, նաեւ խորհուրդ է տվել Ռուսաստանին, որին բրիտանական իշխանությունները մեղադրում են նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, «չքվել եւ բերանը փակել», հաղոդում է BBC-ն:
«Եթե մենք կասկածում էինք նրանում, թե ինչ սպառնալիք է իրենից ներկայացում Ռուսաստանը մեր քաղաքացիների համար, ապա պետք է միայն նայել Սոլսբերիում նրա անպատասխանատու հարձակման ցնող օրինակին, - ասել է նախարարը - եւ մենք գիտենք, որ քիմիական հարձակման վտանգը ոչ միայն Ռուսաստանից է գալիս, այլ նաեւ այլ երկրներից»:
Ուիլյամսոնը հայտարարել է, որ Բրիտանիայում կառուցվում է քիմիական զենքից պաշտպանվելու նոր կենտրոն: 67 մլն դոլար արժողությամբ կենտրոնը կտեղակայվի Ուիլթշիր կոմսությունում՝ ՊՆ գիտատեխնիկական լաբորատորիայի տարածքում:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան քիմիական, կենսաբանական եւ ռադիոլոգիական զենքի հետազոտության ոլորտում առաջատար է, սակայն այդ նյութեը պետք է զարգացնել, որպեսզի դիմակայեն այլ երկրների եւ անհատների պոտենցիալ սպառնալիքին:
Բացի այդ, նախարարը նշել է, որ որպես կանխարգելիչ միջոց, հազարավոր բրիտանացի զինվորներ սիբիրախտից պատվաստումներ կստանան: Սիբիրախտը սուր վարակիչ հիվանդություն է որը տարածվում է սպորներով: Մասնավորապես, 2001 թվականին սիբիրախտի սպորներով նամակներ էին ուղարկվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության երկու սենատորների եւ մի քանի լրատվամիջոցների սեպտեմբերի 11-ի հարձակումներից մեկ շաբաթ անց:
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:
Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել
Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են
Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի
Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները




























