News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետը Թերեզա Մեյի հայտարարությունն աննախադեպ   կոպիտ սադրանք է համարում, որը խաթարում է երկրների միջեւ նորմալ միջպետական ​​երկխոսության հիմքերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ՌԴ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Թերեզա Մեյի հայտարարության կապակցությամբ:

«Մենք բացարձակապես անընդունելի եւ անարժան ենք համարում այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրենց դատապարտելի  քաղաքական նպատակների համար հարաբերությունների լուրջ սրացմանն է գնացել՝ հայտարարելով մի ամբողջ շարք թշնամական գործողությունների, այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Սեփական հետաքննությոնը ավարտելու եւ միջազգային ձեւաչափերը եւ գործիքները իրագործելու փոխարեն, բրիտանական կառավաությունը ՌԴ հետ առճակատման օգտին ընտրություն կատարեց: Ակնհայտ է, որ այդ միջադեպի հետաքննության միակողմանի մեթոդների գնալով, բրիտանական իշխանությունները հերթական անգամ  փորձել են անհիմն հակառուսական արշավ սկսել:

Բնական է, մեր պատասխան միջոցները չեն ուշանա:

Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Այսօր նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից եւ թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ