News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են աջակցել Լոնդոնին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետաքննության հարցում։ Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ամփոփելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետն ու կանցլերը կիսում են իրենց մտահոգությունը Միացյալ Թագավորությունում նյարդապարալիտիկ նյութով թունավորման դեպքի կապակցությամբ ու հաստատում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների համերաշխության կարևորությունը այս հարցում»,- նշվում է հայտարարության մեջ։ Բացի դրանից Թրյուդոն ու Մերկելը զրույցի ընթացքում քննարկել են միջազգային առևտրի թեման։

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի ռուսական պետությունը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է բրիտանական դիվանագետների արտաքսման պատասխան քայլին։

Սկրիպալին թունավորելու որոշումն, ավելի շուտ, Պուտինն է ընդունել. Բրիտանիայի ԱԳՆ

Լավրովը մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ՌԴ-ի հետ համագործակցելու Բրիտանիայի մերժումը 

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ 

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր 

Սկրիպալի գործը քննելու է բրիտանական կառավարության արտակարգ հանձնախումբը 

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ