News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայ- ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է կատարել իր առջեւ դրված ցանկացած առաջադրանք։ Այս մասին հայտնել է հայ- ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ- մայոր Տիգրան Փարվանյանը «Էրեբունի» աէրոդրոմում լրագրողների հետ զրույցի ժամանակ, որտեղ մարտի 17-ին կայացել է «Բարեկամություն-2018» տոնական միջոցառումը՝ նվիրված հայ- ռուսական համագործակցությանը։

Տիգրան Փարվանյանը հիշեցրել է, որ միացյալ զորախմբի կազմում է նաեւ 102-րդ ռուսական բազան ու «Էրեբունի» ավիաբազան, որը երկար տարիներ իր ծառայությունն է կատարում Հայաստանի տարածքում։ «Իրականացվում են զանազան միջոցառումներ, զորավարժություններ, ընդհանուր առմամբ համատեղ ծառայություն ենք իրականացնում»,- նշել է Փարվանյանը։

«Եթե աստված մի արասցե հարկ լինի որեւէ առաջադրանք կատարել, ապա մենք կկատարենք այն։ Թե հայկական, թե ռուսական կողմերը մեկ օրգանիզմ են։ Փոխգործակցությունն իրականացվում է ամեն օր՝ առավոտից երեկո։ Ու մենք կկատարենք առաջադրանքները միասնական հրամանատարության ներքո»,- շեշտել է Տիգրան Փարվանյանը։ Նրա խոսքով՝ անձնակազմի առաջ առաջադրանքներ են դրվում՝ հաշվի առնելով քանակը, ուժերն ու միջոցները։

Պատասխանելով Մերձավոր արեւելքում լարվածության, տարածաշրջանային իրավիճակի վրա դրա հնարավոր արտացոլման ու զորքերի պատրաստման մասին հարցին՝ գեներալը նկատեց, որ «Որոշակի երկրներ այդ ուղղությամբ համապատասխան գործողություններ են իրականացնում։ Այս պահին մենք նման խնդիր չունենք, Հայաստանի համար նման սպառնալիք չկա։ Իհարկե իրավիճակը լարված է, բայց Հայաստանի տարածքի համար սպառնալիքներ չկան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news