News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուռն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձեւաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:

«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաեւ ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաեւ բիզնես հետաքրքրությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաեւ Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյան պատերազմի հետեւանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանել է ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաեւ Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» եւ Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցուն կից գործող «Ակինյան» շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական եւ ուսուցչական անձնակազմերի հետ: Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը եւ ընդգծել է նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ շաղկապված է լեզվամտածողության, ազգային դաստիարակության ու մշակույթի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաեւ նրանց հետաքրքրող հարցերին:

Արցախի պետնախարարն այցելել է նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ հանդիպել համայնքի հոգեւոր պատասխանատուների հետ:

Ա. Հարությունյանը Մելբուրնում մասնակցել է նաեւ հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուրնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ եւ Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ