News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

5 շրջաններ հանձնելու մասին խոսակցությունները Ադրբեջանն է տարածում կամ իր, կամ այլ անձանց միջոցով, նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցություններին, նա ընդգծեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են եւ ուղղակի հայտարարել են, որի մասին են խոսում եւ Վիեննայի, եւ Սանկտ-Պետերբուրգի, եւ Կրակովի պայմանավորվածությունները, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջեւ լինի վստահություն: Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է եւ հետաքննության մեխանիզմի ձեւավորման մասին, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, եւ առանց դրա վստահություն չի լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ ցավոք, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, խոսել որեւէ զարգացման մասին այսօր անհնարին է:

Ինչ վերաբերում է 5 շրջաններ հանձնելու մասին պայմանագրի առկայությանը, որի մասին վերջերս խոսել էր «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, Շավարշ Քոչարյանն որ դա Ադրբեջանի ցանկությունն է, որն ինքը պարբերաբար կամ իր շուրթերով կամ այլ անձանց շուրթերով փորձում է սփռել մամուլի. «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետեւ այդպիսի բան գոյություն չունի»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարն ու հավելեց. «Երբ հայկական լրատվամիջոցները չեղած բանը մատի փաթաթան են դարձնում, դա ինձ համար անընդունելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ