News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գլոբալ առումով երբեւիցե չպետք է պայմանավորվեն այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալով: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:

Նրա խոսքով, այդ հարաբերություններն ավելի հիմնարար, ավելի մնայուն բազա ունեն:

«Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը, ապա տարիների ընթացքում ինքն է ղեկավարել, եւ մենք իր հետ ունենք երկարատեւ համապատասխան ձեւավորված հարաբերություններ, եւ կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, թե դա լավագույն ե՞լքն էր Հայաստանի համար, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստանն իրավունք չունի գնահատել լավն ու վատը, երբ որեւէ երկրում տեղի է ունենում ընտրություն, դա այդ երկրին է վերաբերվում. «Եթե նպատակ կա որեւէ երկրի հետ ունենալ բարիդրացիական, դաշնակցային կամ այլ  հարաբերություններ, դա մենք չպետք է պայմանավորենք իրենց ներքին քաղաքական զարգացումներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ