News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիաս քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը նշել է, որ 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էր, երբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէր: Կործանման եզրին կանգնած մի ժողովուրդ, որ ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության եւ սպանդի, իր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաեւ վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամուն: Նման զարգացումները եւ հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի եւ առեղծվածային են թվում: Ոմանց, բայց ոչ մեզ, ոչ մեր ժողովրդի համար: Այսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո եւ իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ է, հարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելու, անսպառ լավատեսության եւ անձնվիրության մեջ»,- նշել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանը շեշտել է, որ 1918 թվականի սխրագործությունները եւ դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման եւ ոգեւորության յուրահատուկ աղբյուր: «Դժվար է գերագնահատել այն լիցքը, որ դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում եւ Արցախյան ազատամարտի տարիներին: Հիմա էլ դրանք սփյուռքում եւ հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարեւոր բաղադրամաս են հանդիսանում»,- ասել է նա:

Բակո Սահակյանը նաեւ ընդգծել է, որ Արցախը կանգնած է ամուր եւ հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հանուն պայծառ եւ հուսալի ապագայի: «Սա է մեր հերոսամարտերի խորհուրդը, եւ բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:

Համաժողովին մասնակցում են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի, Արցախի, սփյուռքի եւ տարբեր երկրների գիտական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ