News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի բոլոր մուտքերի մոտ սկաներներ են տեղադրել ՝ մտնողների մոտ արգելված առարկաներ հայտնաբերելու համար։
Պետական պաշտպանության վարչությունից հայտնել են, որ սարքերը տեղադրված են շենքի բոլոր մուտքերի մոտ, որտեղ տեղի են ունենում խորհրդարանի նիստերը, որտեղ տեղակայված են խորհրդարանի հանձնաժողովներն ու ծառայողական մասնաշենքերը ու «գմբեթի տակ» գտնվող շենքում։

ՈՒՆԻԱՆ-ի ճշգրտող հարցին այն մասին, թե ինչ են անելու ՊՊՎ աշխատակիցները , եթե պատգամավորները հրաժարվեն իրենց իրերը, մասնավորապես պայուսակները, դնել սկաներների վրա, նրանք պատասխանել են, որ իրավունք չունեն պատգամավորներին հարկադրել անել դա։ Վարչության աշխատակիցների խոսքով՝ իրենք կարող են միայն խնդրել, որ պատգամավորները թույլ տան սկանավորել իրենց իրերը։

Նախկինում խորհրդարանի մուտքերի մոտ տեղադրված են եղել միայն սեյֆեր, որտեղ մարդիկ կարող էին պահման հանձնել իրենց զենքը կամ այլ առարկաներ, որոնցով Ռադայի շենք մտնելն արգելվում է։ ՈՒՆԻԱՆ-ը հայտնել է, որ առավոտյան գործակալության թղթակիցը նկատել է, որ պատգամավորները, որոնք կենտրոնական մուտքով էին մտնում շենք, իրենց իրերը չէին դնում սկաների վրա։

Մարտի 20-ին Գերագույն ռադան փոփոխություններ է ընդունել «Ուկրաինայի պետական իշխանության մարմինների ու պաշտոնյաների պաշտպանության մասին» օրենքում, որոնցով արգելվում է մտնել խորհրդարանի շենք, Նախագահի աշխատակազմի շենք ու Նախարարների կաբինետ ՝ զենքով կամ զինամթերքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ