News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հարթավայրային տարածքներում ջերմաստիճանի կտրուկ անկում չի սպասվում: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության  Օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ արդեն այսօր հանրապետությունում ջերմաստիճանը նորմայից մի փոքր բարձր է, եւ առաջիկա օրերին եւս բարձրացում է սպասվում: «Վաղը մենք սպասում ենք Հայաստանի ուղղութամբ տաք ցիկլոնի մոտեցում, որը շարժվում է Իրաքի կողմից»,- հավելեց Սուրենյանը: Ըստ որում՝ ինչպես պարզաբանեց օդերեւութաբանը, վաղը ջերմաստիճանը այսօրվա համեմատությամբ կբարձրանա 5-6 աստիճանով: Արդյունքում՝ առաջիկա շաբաթ օրը Հայաստանի տարածքում կդիտվի այս ժամանակահատվածի համար չափազանց բարձր ջերմաստիճանային ֆոն: Առանձնապես շոգ կլինի Սյունիքի մարզի հարթավայրային տարածքներում, Մեղրիում, Ղափանում, Ագարակում եւ դրանց կից բնակավայրերում: Այնտեղ օդի ջերմաստիճանը կարող է հասնել +31+33 աստիճանի, ըստ որում՝ Արարատյան դաշտավայրում ցերեկը սպասվում է +26+28 աստիճան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ