News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում բացվել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը. այն կտեւի մինչեւ մարտի 31-ը : Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները, երկխոսության հարթակ դառնալ մասնակից երկրների զինվորականների, գիտական եւ գործարար շրջանակների միջեւ, ինչպես նաեւ խթանել միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը: Ցուցահանդեսը կազմակերպում են Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» ընկերությունները (ֆոտոռեպորտաժ):

«ArmHiTec-2018»-ի շրջանակում նախատեսված է հարուստ գիտագործնական ծրագիր: Մասնավորապես, անցկացվելու է ռուս-հայկական կլոր սեղան՝ ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով կոլեգիայի խորհրդի ու Հայաստանի շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձեւաչափով, երկրորդ հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը, այլ միջոցառումներ:

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկայացվելու են սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն:

Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական եւ ավելի քան 30 կազմակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկական «ԲԵԼ» եւ «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաեւ ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Արտասահմանյան եւս 30 ընկերությունների ներկայացուցիչներ էլ ժամանելու են՝ իրենց արտադրատեսակները ներկայացնելու եւ գործարար կապեր հաստատելու նպատակով:

Ցուցահանդեսին ու միջոցառումներին մասնակցում են նաեւ պետական պատվիրակություններ՝ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ