Բնության պաշտպանության ընկերության հնդկական մասնաճյուղի աշխատակիցները Նագարհոլ ազգային պարկում տեսել են «ծխող» փղի, գրում է N +1-ը: Գիտնականները ենթադրել են, որ նա ինքնաբուժութամբ է զբաղվում. փորձել է ուտել փայտածուխը՝ տոքսիններից ազատվելու համար:
Փիղը գետնից բերանի մեջ մոխիր է լցրել, որն ըստ երեւույթին մնացել էր, փոքր հրդեհից հետո, եւ ուժով արտաշնչել է:
«Ես կարծում եմ, փիղը փորձել է փայտածուխ ուտել»,-բացատրում է բժիշկ Վարուն Գոսվամին:
Հավանաբար փղերը մարդկանց նման ածուխը որպես լուծողական միջոց են օգտագործում: