News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ մյուս երկրները, որոնք կուրորեն հետեւում են նրանց, մի կողմ դնելով քաղաքավարությունը, բացահայտ ստում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա, իմ կարծիքով, մեր արեւմտյան գործընկերները, նախեւառաջ ի նկատի ունեմ Միացյալ Թագավորությանը, Միացյալ Նահանգներին նրանց կուրորեն հետեւող եւ եւս մի քանի երկիր, մի կողմ են դրել քաղաքավորությունը և դիմում են բացահայտ ստի եւ ապատեղեկատվության: Մենք դրան, իմ կարծիքով, բավական հանգիստ եւ սառնասրտորեն ենք արձագանքում, պնդում ենք, որ ցանկացած մեղադրանք, պնդում պետք է հիմնավորել փաստերով»,- Բանգլադեշից իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ին թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը: Բրիտանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը մասնակից է թունավորման գործին, Ռուսաստանը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ