Ապրիլի 1–ից սկսած զբոսաշրջիկները կարող են այցելել Թաջ Մահալի դամբարան օրվա մեջ միայն երեք ժամ, հաղորդում է Daily Mail թերթը։
Դամբարանը համարվում է Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից։ Դամբարան ամեն օր այցելում են շուրջ 50 000 զբոսաշրջիկ, որոնցից շատերն այնտեղ են գտնվում ամբողջ օրվա ընթացքում, ինչը կուտակումներ է առաջացնում այնտեղ։ Այս է պատճառը որ որոշում է կայացվել սահմանափակել այնտեղ այցելությունը մինչեւ 3 ժամ։