News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանն աջակցություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ղեկավարության առաջիկա հանդիպումներին Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի առաջնորդների հետ: Այս մասին իր հյուսիսկորեալան գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտգործնախարար Վան Ին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով չինական ԱԳՆ-ն:

​Վան Ին նշել է, որ Պեկինը  բարձր է գնահատում Կորեայի թերակղզում լարվածության նվազեցմանն ուղղված Փհենյանի ջանքերը: Րի Յուն Հոն իր հերթին վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան կպահպանի սերտ ռազմավարական կապերը Չինաստանի հետ, ինչպես նշվել էր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եւ նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Վան Ին լրագրողներին հայտնել էր, որ Չինաստանը հուսով է, որ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նախատեսված  հանդիպումը «կխորացնի փոխըմբռնումը եւ կնպաստի փոխադարձ վստահությանը»:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ