News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին անկարգությունների գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, վկա, ոստիկանության աշխատակից Վահան Կարագյոզովը հակասական ցուցմունք տվեց։

Մեղադրողը վկայի ցուցմունքից հետո հայտարարեց, որ հակասություններ կան վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։

«Մասնավորապես հակասությունն այն է, որ վկան այստեղ ասաց, թե չի հիշում, որ ժամին է բախումը սկսվել, սակայն նախաքննության ընթացքում կոնկրետ ժամ է նշել։ Նախաքննության ընթացքում նշել է, որ 30-40 անձ է մասնակցել բախումներին, իսկ դատարանում հայտարարեց, որ չնչին մասն է այդ 30-40 հոգուց մասնակցել բախումներին։ Նախաքննության ժամանակ ասել էր, որ բնակիչները ոստիկաններին էին հայհոյում, իսկ հիմա ասում է, որ անանուն էին հայհոյում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվի»,- հայտարարեց մեղադրողը։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ էական հակսաություններ չկան, եւ չպետք է հրապարակվի նախաքննական ցուցմունքը դատարանում, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դատարանում հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Վկա, ոստիկանության աշխատակից Վահան Կարագյոզովը այսօր դատարանում հայտնեց, որ բախման ընթացքում հիմնականում Սարի թաղի բնակիչներ են եղել, որոնք ոտքով կամ ձեռքով հարվածում էին, իսկ ոստիկաններն ընդամենը պաշտպանվում էին։

«Մեծ մասին համոզել էինք, որ վտանգավոր է ներքեւ իջնել, փոքր մասն էր մնացել այդ տարածքում։ Բնակիչները քարեր, փայտեր էին շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Իմացել եմ, որ ոստիկան Մկոյան Հրաչի ոտքին էր քար կպել եւ Էրեբունու ծառայության ղեկավարի գլխին էր քար կպել։ Նաեւ այդ ընթացքում կրակոցներ են հնչել «Սասնա ծռեր» խմբի կողմից»,- ցուցմունք տվեց վկան։

Գործով մեղադրյալ Անդրանիկ Քյոսեյանը տեղից դիմեց վկային. «Սաղ կյանքդ պատասխան տվեցիր, կխնդաս բա ինչ կանես»: Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատողություն արեց Քյոսեյանին։

Վկա ոստիկանը նաեւ հայտնեց, որ իրենք քարեր շպրտելուց փորձում էին  պաշտպանվել, բայց բռնություն չեն կիրառել ցուցարարների նկատմամբ։

Վկան նաեւ նշեց, որ դեպքի հետ կապված արդեն 2-րդ անգամ է հարցաքննվում եւ նախորդ նիստին մյուս վկայի հարցաքննության որոշ ժամանակ ներկա է գտնվել։

Վկան նշեց, որ ինքն է դեպքը 1 րոպեից ավելի  նկարահանել է, նաեւ պատմեց, որ եւս մեկ անձ, ամենայն հավանականությամբ լրագրող է նկարահանել միջադեպը։

«Ուղղակի նկարում  էի, ինձ չէին հանձնարարել։ Նկարածը տվել եմ քննչական կոմիտեին, որից հետո իմ հեռախոսը վաճառել եմ, ջնջել եմ միջից»,-ասաց վկան։

Դատական նիստն այսօր ավատվեց, գործով եւս մեկ վկա կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 8-ին։

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ