News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

YouTube-ի գրասենյակում կրակորցներ արձակած կնոջ հայրը՝ Իսմաիլ Աղդամը, դեպքից մեկ օր առաջ ոստիկանությանը զգուշացրել էր, որ դուստրը ատում է ընկերությանը: Այս մասին տղամարդը պատմել է  Mercury News թերթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսմաիլի խոսքով՝ հանցագործություն կատարելուց մի քանի շաբաթ առաջ Նասիմը բողոքել էր, որ YouTube-ը «ֆիլտրել» է իր տեսանյութերը եւ դադարել է գումարներ վճարել:

 «Նա զայրացած էր», — բացատրել է հայրը:

Իսմաիլի նշել է, որ ընտանիքը Քալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքի ոստիկանությանը հայտնել էր երեքշաբթի դստեր անհետացման մասին: Հայրը հայտնել էր, որ դուստրը կարող էր գնալ  YouTube-ի գլխավոր գրասենյակ, քանի որ «ատում էր» նրանց:

Մի քանի ժամ անց՝ տեղական ժամանակով 02:00-ին, ոստիկանությունը հայտնել էր ընտանիքին, որ կնոջը գտել են եւ «ամեն ինչ վերահսկվում է»

Ոստիկանության ներակայցուցիչ Քեթի Նելսոնը հրատարակությանը հաստատել է, որ այդ անունով կինը հայտնաբերվել է կայանատեղիում գտնվող ավտոմեքենայում՝ քնած վիճակում, սակայն հայտնի չէ, թե արդյոք իրավապահներն իմացել են ընկերության հանդեպ Նասիմի վերաբերմունքի մասին:

Ավելի վաղ Los Angeles Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ ոստիկանությունը ուսումնասիրում է YouTube-ի հասցեին քննադատական տեսանյութը, որը ենթադրաբար տեսագրել է ընկերության գրասենյակում կրակ բացած կինը:

Ընդ որում հրատարակության համաձայն՝ կայքի հետ կապված Նասիմի բոլոր սոցցանցերը ապաակտիվացվել էին երեքշաբթի, իսկ YouTube-ի ալիքը արգելափակվել էր ծառայության քաղաքականության լուրջ եւ բազմակի խախտումների համար:

Քալիֆորնիայի նահանգի Սան Բրունո քաղաքում գտնվող YouTube-ի գլխավոր գրասենյակում հրաձգությունը տեղի էր ունեցել երեքշաբթի: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ոստիկանությունը պարզել է կնոջ ինքնությունը. նա Քալիֆորնիայի բնակիչ Նասիմ Աղդամն էր: Կինը մահացել է: Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցի ներկայացուցիչը հաղորդել է, որ միջադեպի արդյունքում երեք մարդ վիրավորվել է: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ է:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ