News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 6-ի երեկոյան Փարիզում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման առաջին հատվածում հիմնադրամի եւ նրա տեղական կառույցի գործունեության մասին ամփոփ ներկայացվել է տեսաֆիլմ, որից հետո կատարված աշխատանքների մասին պատմել է տեղական մարմնի ղեկավար Պետրոս Թերզյանը։ Միջոցառման մասնակիցները հարցեր են առաջադրել անցած տարիների գործունեության արդյունքների եւ ապագա պլանների վերաբերյալ։

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօրվա Հայաստանն ու Արցախը դժվար կլիներ պատկերացնել առանց համայն հայության աջակցության եւ այդ աջակցության ինստիտուցիոնալ համակարգի՝ ի դեմս «Հայաստան» համահայկական հիմնադրամի։ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական կառույցի աշխատանքը եւ ընդգծել  Արցախում իրականացված բազմաթիվ ծրագրերի կարեւորությունը, կոչ արել շարունակել նույն հետեւողականությամբ աջակցել Արցախին եւ մայր հայրենիքին՝ առավել ուշադրություն դարձնելով կրթական ծրագրերին։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ՀՀ դեսպանորդ Լեւոն Ամիրջանյանը։

Այսքանով ավարտվեց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ