News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Առաջին ալիքը երկար ժամաանկ Էլինա Մազուրից պահանջում էր լռել: Այս մասին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը բացառիկ հարցազրույցում ասել է Dni.Ru-ին:

«Առաջին ալիքը սցենար ուներ.Վիտալինան մի անմեղ էակ է, որին թալանել է Ջիգարխանյանը,-բացատրեց Էլինան: Բոլորը ցնցված են՝այ քեզ անակնկալ, ինչպես կարող էր ժողովրդական արտիստը եւ հարգված մարդը այդպես նեղացնել երիտասարդ ուկրաինացի դաշնակահարուհուն: Սակայն  ես խառնեցի նրանց ծրագրերը, սկսեցի պատմել, ով է թաքնվում այդ  հեզաբարոյի հետեւում, ինչ աֆերաներ էր նա անում, ինչպես էր ստորագրություններ կեղծում, որն նրա անունը Վիտալինա չէ... Այս ամենը Առաջին ալիքին պետք չէր: Եվ «Պուստ գովորյատ»-ի խմբագիրները գտան ուրիշների, որպեսզի ինձ վարկաբեկեն: Հորինեցին, որ ես հասարակաց տուն ունեմ, գողաորջ եւ այլ հիմարություններ: Մի խոսքով, ամեն կերպ փակում էին իմ բերանը, իսկ Վիտալինան մինչ այդ ավելի էր անամոթանում, զգալով իր անպատժելիությունը»:

«Այժմ էլ Առաջին ալիքն անընդհատ ինձ անհանգստացնում է, ցանկանում է Ջիգարխանյանի բնակարանների թեմայի մասին հարցազրույց վերցնել: Ես հրաժարվում եմ, որովհետեւ չեմ ուզում նրանց հետ համագործակցել: Բացի այդ, Արմեն Բորիսովիչը բազմիցս դիմել էր Առաջին ալիքի ղեկավարությանը հետապնդումը դադարեցնելու խնդրանքով: Նրան այդպես էլ չլսեցին: Իսկ ես հանրային միջավայրում պաշտպանում եմ Ջիգարխանյանին եւ ասում եմ՝ կանգ առեք: Նա ծեր մարդ է: Դուք ուզում էիք Կիեւից հավաքարար Վիկայի հետ գործա՞րք ստանալ: Դուք այն ստացաք: Մենք այլեւս ոչ մի կերպ չենք ցանկանում մեկնաբանել  կատարվածը: Ես խնդրում եմ հանգիստ թողնել մեծ արտիստի անունը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում եւ նրա ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի»:

«Հենց Արթուրի բարության եւ սիրո շնորհիվ Արմեն Բորիսովիչը աժյմ ապրում է: Նա հրաշալի խնամող ունի, արտիստի խոսքով, ավելի լավը քան Վիտալինան: Նրան բուժում են լավագույն բժիշկները եւ բուժանձնակազմը, նա շրջապատված է հոգատարությամբ եւ ուշադրությամբ:

 «Հոգատար Վիտալինան կարող է չանհանգստանալ, թե  ինչպես է իր բացակայության ժամանակ իրեն զգում Արմեն Բորիսովիչը: Նա մոռացել է նրան» – ընդգծել է Մազուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ