News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջարկելու վարչապետի պաշտոնում, «Ծառուկյան» խմբակցությունում դեռ քննարկման առարկա չի դարձել։ Վստահ են, որ քվեարկությունը միաձայն է լինելու, բայց դեմ, թե կողմ, դեռ որոշում չունեն։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե անձամբ ինքը կարծում է, որ տասը տարին ամբողջովին բավարար է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։

Հարցին՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը չի հաստատում նախկինում հնչեցրած այն մտահոգությունը, որ Սահմանադրությունը փոխվում էր միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու նպատակով, Վարդեւան Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանադրության փոփոխության արդյունքում փոխվեց կառավարման համակարգը, դարձավ խորհրդարանական, Սահմանադրության փոփոխության հնարավորություն տրվեց քաղաքական մեծամասնությանը առաջադրելու իր վարչապետը, դա իրենց խնդիրն է։ Ուրիշ խնդիր է, որ տվյալ անձը ինչքան ժամանակ է ղեկավարում ոլորտը։ Խոսքը եթե գնում է նախագահի՝ հետագայում վաչապետի պաշտոն զբաղեցնելու մասին, իհարկե, կարծում եմ՝ իմ սուբյեկտիվ մոտեցումն է, որ տասը տարին լրիվ բավարար է տվյալ ոլորտում ղեկավարելու համար։ Ընդհանրապես ինքնանպատակ չի եղել 2 հնգամյա ժամկետներ ղեկավարելու ժամկետը, բայց դա արդեն մեծամասնության խնդիրն է»։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության հարցում ԲՀԿ–ի՝ իշխանությանն աջակցելուն, Վարդեւան Գրիգորյանը նշեց, թե որեւէ մեկը չէր կարծում, որ դա իշխանության վերարտադրության նպատակով է։ Հարցին՝ գո՞հ են, որ նաեւ իրենց աջակցության արդյունքում այսօր Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի երրորդ անգամ առաջադրվելու երկրի ղեկավարի պաշտոնում, պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այն ժամանակ կողմ է եղել, քանի որ դա հնարավորություն էր նախագահականից անցնելու խորհրդարանական կառավարման համակարգին։ Չեմ կարծում, որ այդ ժամանակ որեւէ մեկը մտածում էր, որ սահմանադրական փոփոխությունը վերարտադրության համար է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ