News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության հետ միասին, քննարկում են Սիրիայի կառավարության ուժերի դեմ ռազմական հարված հասցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակման: Այս մասին գրում է The National Interest խմբագիր Դեյվ Մաջումդարը:

Նրա խոսքով, պարզ էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունի ռուսական բանաձեւը, եւ կարծես թե, Թրամփի վարչակազմը ամեն դեպքում հիմնվում է ռազմական սցենարի վրա, որը նա նախատեսում է անցկացնել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ: «Իսկապես, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլիի խոսքով, ԱՄՆ-ն կարձագանքի Սիրիայում քիմիական հարձակումներին, անկախ նրանից, թե ինչ է կատարվում Անվտանգության խորհրդում», - գրում է նա:

Հեղինակը նշում է, որ Հեյլին չի նշել, թե կոնկրետ ինչպես է ԱՄՆ-ն պատասխանելու, բայց Թրամփի հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ Վաշինգթոնը լրջորեն քննարկում է ռազմական լուծումը:

«Ռուսաստանը, որը պնդում է, որ ենթադրյալ քիմիական հարձակումը սուտ է, կրկնում է նախորդ նախազգուշացումներն այն մասին, որ նա մի կողմ չի քաշվի, եթե Սիրիայում նրա ուժերի վրա  դիտավորությամբ կամ ոչ դիտավորությամբ հարձակվեն», - գրում է Մաջումդարը:

Փորձագետը նշում է, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, իսկ ռուսական ռազմական ուժերը արդեն մի քանի շաբաթ է ամերիկյան անօդաչու ինքնաթիռների ազդանշանները խլացնում են:

Բացի այդ, չհաստատված լուրերի համաձայն, որոշ ռուսական զորքեր բարձր պատրաստվածության են բերվել ամերիկյան կողմի հնարավոր հարվածի ակնակալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ