News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 11-ին ներկայացրել է իր տարեկան զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է www.contact.az-ը, զեկույցում նշվում է, որ  անցյալ տարվա ընթացքում ավտորիտարիզմն Ադրբեջանում միայն ամրապնդվել է. ազատությունների սահմանափակումները շարունակվել են, ընտանեկան իշխանության համախմբումն ուժեղացել է, դրա հակառակորդների վրա ճնշումը չի դադարել: Քաղաքականորեն հիմնավորված ձերբակալությունները սովորական երեւույթ են դարձել:

Իշխանական ռեժիմի կողմից ժողովրդավարական չափանիշների կանոնների ու դրույթների անտեսումը ազգային քաղաքականության ձեւ է դարձել: Սա արտահայտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների անտեսմամբ, արտասահմանից քննադատական լրագրողների առեւանգմամբ, եվրոպացի քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների կաշառմամբ, փոքրամասնությունների հետապնդումներով, սոցիալական ցանցերի վերահսկմամբ, անցանկալի կայքերի արգելափակմամբ եւ հավատացյալների հետապնդումներով:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Freedom House-ն արդեն մի քանի տարի շարունակ Ադրբեջանը ոչ ազատ երկրների շարքին է դասում: Ոչ ազատ է ճանաչվել նաեւ Ադրբեջանական մամուլը, իսկ համացանցը ճանաչվել է մասամբ ազատ:.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ