News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, որովհետեւ Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, ամենաշատը, որ կարող է Հայաստանի վրա ազդեցություն ունենալ, ռուսական արժույթի տատանումներն են. «Դեռեւս կարճաժամկետ կտրվածքով որեւէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետեւում ենք,  ինչպես նաեւ կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու եւ քնարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ վերջին օրերին ռուսական ռուբլին կտրուկ անկում է գրանցել: Եթե մի քանի օր առաջ ռուսական ռուբլին արժեր մոտ 8,3 դրամ, ապա այսօր այն հասել է շուրջ 7,6-7,7 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ