News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում գտնվող Տիգրանակերտի պեղումները կապված են քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ 2004 թվականին ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կողմերը Լեռնային Ղարաբաղում պատմական փաստերը սկսել են  օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրենց շահերն առաջ մղելու համար: Այսպես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային կոչ է արել ապացուցել, որ հայերը Ղարաբաղում եկվոր ժողովուրդ են:

«Մենք այդ ժամանակ հասկացանք, որ պարտավոր ենք դրան հակազդել: Հետազոտություններ սկսեցինք, աղբյուրներ ուսումնասիրեցինք, այս քաղաքի հետքերն էինք փնտրում»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Ըստ որում, ինչպես նշեց հնագետը, իրենք ցանկանում էին ապացուցել, որ ազատագրված տարածքներում հայերի ներկայության մեծ թվով վկայություններ կան:

Նա հավելեց, որ քաղաքի կառուցվածքն իրենց արդեն հասկանալի է: Այսպես՝ պարզվել է, որ դա մեծ քաղաք է, որը զբաղեցրել է մոտ 70 հա տարածք: Տիգրան Մեծի կողմից կառուցված (Տիգրան II հայ արքա, Հելլենիզմի դարաշրջանի խոշոր զորահրամանատար եւ նվաճող, իշխել է մ.թ.ա. 95-55 թվականներին) ամրացված թաղամասը ունեցել է մոտ 7 հա մակերես եւ կազմված էր միջնաբերդից ու մնացյալ հատվածից: Դրա հետ մեկտեղ, գիտնականը չբացառեց հնարավորությունը, որ Տիգրանի մտահղացմամբ Հայաստանի արեւելյան նախալեռնային շրջաններում հզոր պաշտպանական համակարգը կառուցել են մալայզացի վարպետներն ու ճարտարապետները:

Պետրոսյանի խոսքով՝ ամեն տարի իրենք մի քանի հազար իր են գտնում: Դրանց մի մասը թողնում են Տիգրանակերտի հատուկ հարթակում:

«Մենք հայտնաբերել ենք նաեւ եզակի գրառումներ: Կա V-VII դարերին վերագրվող հայկական գրառում, որը կատարվել է կերամիկական սկավառակի վրա: Սա, հավանաբար, Ղարաբաղի տարածքում ամենահին հայկական գրառումն է»,- ասաց հնագետը:

Ինչպես ընդգծեց նա, իրենց մոտ, սակայն, ամեն ինչ չէ այնքան հարթ առաջ գնում, ինչպես կցանկանային, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան: Նա, մասնավորապես, նշեց, որ պետությունը քաղաքի հետազոտությանը պատշաճ ուշադրություն չի հատկացնում՝ իրենց մենակ թողնելով առկա մարտահրավերների առջեւ:

«Մենք ստիպված ենք ինքնուրույն լուծել բոլոր խնդիրները, ֆինանսական բոլոր հարցերը: Ինքներս ենք որոնում եւ ներդրողների ներգրավում, եւ դրա պատճառով պեղումները պարզապես կրիայի քայլերով են առաջ ընթանում»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ Ղարաբաղում եւ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, չի վարվում պետական այն քաղաքականությունը, որը պետք է առկա լիներ նման կարգի հետազոտությունների աջակցության միջոցով ազգային շահերի առաջմղման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ