Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածներն արդարացված է համարում, հայտնում է Anadolu-ն։
«Ռազմական գործողությունները (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի-խմբ․) Ասադին ցույց տվեցին, որ անմարդկային գործողություններն ու հարձակումները Սիրիայում անպատասխան չեն մնա»,-նշել է Էրդողանը։
Ապա նա քննադատել է Արեւմուտքի մի շարք երկրների գործողությունները Սիրիայի նկատմամբ․ «Ցավոք, որոշակի ուժերի նպատակները լրջորեն տարբերվում են հայտարարվածներից: Սկզբում նրանք անտեսում են Բաշար Ասադի վարչակարգի կողմնակիցների բռնությունները, ապա լուռ աջակցություն ցուցաբերում տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններից մեկին՝ խրախուսելով նրանք գործողությունները»,-հայտնել է նա։