News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք եկել ենք Հայաստանն ազատելու Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ այսօր դրա համար մեզ միայն մի բան է պակասում՝ ՀՀ քաղաքացիների տված լիազորությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, իրենց խնդիրը պարզ է. «Ազգային ժողովը պիտի փորձի Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ: Մեր խնդիրն է հավաքվել այստեղ տասնյակ հազարներով եւ շարժվել ԱԺ, շրջափակել ԱԺ-ն, որպեսզի որեւէ ՀՀԿ-ական պատգամավոր չկարողանա մուտք գործել այնտեղ, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա մուտք գործել այնտեղ: Մենք դա անելու ենք նույնկերպ, ինչպես այսօր Հանրային ռադիոյի շենքում: Մենք կանգնելու ենք խորին հարգանքով նրանց զենքերի առջեւ եւ ասելու ենք՝ կրակում եք, կրակեք, բայց ես անցնելու եմ, ես չեմ կանգնի ձեր կամայականությունների, ձեր ապօրինությունների, ձեր լկտիության առաջ: Ես չեմկանգնի Սերժ Սարգսյանի առաջ»,-հայտարարեց Փաշինյանը:

«Ես գնալու եմ եւ եթե իմ հետեւից եկող ժողովուրդ կա, եկեք միասին գնալու»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ