News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը մտադիր է շատ ժամանակ հատկացնել փորձի փոխանցմանը: Այս մասին նա ասել է «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում:

«Իմ կուսակցական գործընկերները համապատասխան կուսակցական մարմինների նիստերին աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկին, եւ ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Սակայն հավերժական ոչինչ չկա: Ուստի, իմ պարտականությունների հետ միասին, եթե, իհարկե, իմ թեկնածությունն ընդունվի խորհրդարանում, ես շատ ժամանակ եմ մտադիր հատկացնել այն փորձի փոխանցմանը, որը կուտակել եմ տարբեր պաշտոններում երկար տարիների ընթացքում: Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան հանրապետականների շարքերում եւ կուսակցությունից դուրս: Մեզ մեծ եւ օգտակար աշխատանք է սպասվում Հայաստանի համար»,- հայտարարել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ