News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պարոն դեսպան, տեսակետ կա, որ Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի դաշնակիցը կամ բարեկամը Ֆրանսիան է, Վրաստանինը` ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանինը` Մեծ Բրիտանիան: Որքանո՞վ ճշմարտության հատիկ կա այդ տեսակետում եւ ինչո՞ւ է Ֆրանսիայի կապերն ամուր հատկապես Հայաստանի հետ:

Ձեր գործածած «դաշնակից» բառը զինվորական լրացուցիչ նշանակություն ունի: Ֆրանսիան տարածաշրջանի և ոչ մի երկրի դաշնակիցը չէ: Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան մտադիր է չեզոք և անկողմնակալ մնալ:

Դարեր շարունակ, Ֆրանսիան եղել է Արևելքի քրիստոնյաների պաշտպանը: Ֆրանսիան ապաստան է տվել եղեռնից մազապուրծներին, ովքեր լիովին ինտեգրվել են մեր երկրում և մարդկային ու մշակութային կապեր են ստեղծում Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է եղել օրհասական պահերին: Կարծում եմ Հայաստանը չի մոռացել, որ 1988-ի դեկտեմբերի սարսափելի երկրաշարժի ժամանակ ֆրանսիացի փրկարարներն առաջինը տեղ հասան: Մենք կշարունակենք ուժեղացնել Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները, որն աշխարհագրական դիրքից անկախ, մեզ համար մերձավոր երկիր է:

Ֆրանսիայում շատերը Հայաստանը ճանաչում են Շառլ Ազնավուրով եւ ցեղասպանությամբ: Կարծում եք դա բավարա՞ր է հայ-ֆրանսիական բարեկամության համար, թե կան նաեւ այլ, ավելի լուրջ` քաղաքական պատճառներ:

Իրերը ներկայացնելու Ձեր մոտեցումն ինձ փոքր ինչ սահմանափակող է թվում: Դա է ապացուցում Ֆրանսիայում Հայաստանի տարվա ունեցած հսկայական հաջողությունը, որն իրավամբ նպաստեց մեր երկրում Հայաստանի ազգային հարստության և պատմության հետ ծանոթանալուն: Արդեն իսկ հիշատակել եմ որոշ պատճառներ, որոնցով բացատրվում է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունը, նորից դրան չեմ անդրադառնա: Պարզապես կհիշեցնեմ ռուսական մի արտահայտություն, որն, ըստ իս, շատ դիպուկ բնութագրում է արդի միջազգային իրողությունները. «աշխարհը նեղ է»: Կասեի անգամ, որ այն ավելի ու ավելի է նեղանում: Հայաստանի կողմից անկախություն ձեռք բերելու ժամանակ, ո՞վ կմտածեր, որ մի օր վերջինս ընդգրկված կլիներ Կովկասի իր հարևանների համար մշակած եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան եղել է եվրոպական այն երկրներից մեկը, որոնք պայքարել են ի նպաստ կովկասյան երկրները հարևանության քաղաքականության մեջ ընդգրկելու համար:

Կայուն դրացիության մեր մտահոգությանը համընթաց, Եվրամիության ընդարձակումը` նույն մեր արժեքները դավանելով, ուժեղացրել է մեր հետաքրքրությունը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ:

Հայ-թուրքական հարաբերություններում շարժ է նկատվում: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել, որպեսզի սահմանը բացվի: Չե՞ք պատրաստվում, որպես ԵՄ անդամ երկիր որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի խնդիրը տեղից շարժվի:

Թուրքիայի հետ ծավալած գործընթացի վերջնական արդյունքի նկատմամբ զգուշավորությամբ հանդերձ, կարող եմ նշել՝ հիմա ընթացքի մեջ է կարևոր մի քայլ, որը մի քանի շաբաթ հետո արձանագրությունների ստորագրությունն է: Հանձն առած գործընթացն, ինձ թվում է, շահեկան է Հայաստանի, նաև Թուրքիայի համար:

Ֆրանսիան երկկողմ և եվրոպական հարաբերությունների շրջանակներում հիշեցնում է ընթացող գործընթացին իր օժանդակության մասին, որի ավարտը բոլորս ենք ցանկանում, և որը բնականաբար ենթադրում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացում:

Ֆրանսիան Եվրամիության այն երկրներից է որոնք դեմ են Թուրքիայի ԵՄ անդամությանը: Ո՞րն է դրա պատճառը: Ի՞նչ պետք է անի Թուրքիան ԵՄ անդամ դառնալու համար: Արդյո՞ք այդ պայմանների մեջ պետք է լինի ցեղասպանությունն ընդունելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու խնդիրները:

Ըստ էության, Ֆրանսիան կողմ է, որ Թուքիան լինի Եվրամիության հետ, բայց ոչ նրա կազմում: Մենք պատրաստ ենք այդ երկրի հետ հնարավորինս սերտ գործընկերության բոլոր բնագավառներում, որը կբխեր Եվրամիության և Թուրքիայի շահերից:

Ելնելով վերոհիշյալից, Ֆրանսիան բնականաբար ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը և լիովին կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ:

Հայաստանն ընդգրկված է Եվրոպական հարեւանության ծրագրում: Արդյո՞ք դա կարելի է համարել եւս մեկ քայլ Հայաստանի ԵՄ անդամության ճամապարհին: Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն երբեւէ դառնա ԵՄ անդամ:

Ես արդեն խոսեցի Հայաստանի հետ հարևանության քաղաքականության մասին, սակայն Ձեր հարցին ստույգ պատասխանելու համար օգտակար եմ համարում ընդգծել, որ այն չի հավակնում այդ քաղաքականության շահառու երկիրներին նախապատրաստել անդամակցության համար: Նպատակը՝ խուսափել, որ անդունդ չգոյանա Եվրոպայի երկու մասերի միջև ու գործակցության և օգնության միջոցով նպաստել Եվրամիությանը սերտանալուն, որը կօժանդակի տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը: Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ մի օր միանալ Եվրոպային, իմ կարծիքով այս փուլում այն վաղաժամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ