«Արդյոք այն Հայաստանը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր»։ Այս հարցով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դիմեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ԱԺ ամբիոնից, վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ։

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանին հիշատակելու՝ Էդուարդ Շարմազանովի խոսքին՝ Արամ Սարգսյանն ասել է. «Եղբայրս շատ ուրիշ եւ եւ ավելի կարեւոր բաներ էլ ասել, որ արժի, որ հիշի հանրապետականը։ Խոսքս վերաբերում է  21-րդ դարը մերը լինելու կոչին։ Խոսքս վերաբերում է  զարգացող Հայաստան ունենալու կոչին։ Արդյոք այն Հայաստանը, որ կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր։ Վազգեն Սարգսյանը հետեւություններ արեց, իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց դաշինք կնքել, որ ժողովրդի վստահությունը ստանա, իսկ դուք ի՞նչ եք անում։ Է, ասեք, որ ընտրակաշառք չեք բաժանել։ Ասեք, դրանից բան է փոխվո՞ւմ։ Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք, ցրեցի՞ք էդ գաղջը մթնոլորտը։ Անվստահության պատերից էիք խոսում։ Էդ անվստահության պատերը հենց հիմա էս շենքի դիմաց դրված է։ Հայաստանը ելք ունի։ Ելքը այս դահլիճում չէ»։

Արամ Սարգսյանը նաեւ հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը իր փորձը երիտասարդներին փոխանցելու մասին։ «Ասում եք, ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին։ Բա էսքան տարի իշխանության մեջ էիք, բա փոխանցեինք։ Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի փոխարինողը Սերժ Սարգսյանն է։ Վարչապետից՝ նախագահ, նախագահից՝ նախագահ, նախագահից՝ վարչապետ, էս դեժավյուից չեք հոգնե՞լ»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահի տպավորությամբ, Սերժ Սարգսյանը վարչապետ առաջադրվելու որոշումը կայացրել է ոչ թե հանրապետական կուսակցության խնդրանքով, այլ որ ԵԱՏՄ-ում նրա բոլոր գործընկերները շարունակում են մնալ իրենց բարձրագույն պաշտոններին։ «Ձեզանից առաջ էնքան ղեկավարներ են եղել, որեւէ մեկը բան չի արել մնալու»,- նշել է նա։

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու. Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը. Սերժ Սարգսյան

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

Թաքնված կառավարում իրականացնելը սխալ է, դա փախուստ կլիներ պատասխանատվությունից. վարչապետի թեկնածու

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ անակնկալ չէր. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի դասերի մասին (ուղիղ)

Համաձայն չեմ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. Սերժ Սարգսյան

Դժգոհ լինել՝ չի նշանակում ըմբոստանալ. Սերժ Սարգսյան

Չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում մեր երկիրը նմանվելու է դրախտի. Սերժ Սարգսյան

Առնվազն 100 հազարների կարող ենք համոզել ներգաղթել Հայաստան. Սերժ Սարգսյան

Էս դեժավյուից չեք հոգնե՞լ. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին