News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ապրիլի 17-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա հարձակումն ագրեսիայի ակտ է եւ միջազգային իրավունքի խախտում, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Առարկայորեն քննարկվել է Սիրիայում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի սրումը: Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ արեւմտյան երկրների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եւ զգալի վնաս է հասցրին Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Սիրիայում քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) առաքելության կողմից մանրամասն եւ օբյեկտիվ հետաքննության անցկացումը:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն է հայտնել աջակցել սիրիական դոսյեում քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի վերսկսմանը, այդ թվում՝ ժնեւյան եւ աստանանյան հարթակներում, եւ շարունակել երկկողմ շփումներն այս հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ