News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տիկին Բարբարա Բուշն ամերիկյան ընտանիքի պաշտպանն էր, եւ նրան երկար են հիշելու է իր երկրին եւ ընտանիքին նվիրվածության համար, որոնց նա անդավաճանորեն ծառայում էր: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, որոնք հարգանքի տուրք են մատուցել կյանքից հեռացած Բարբարա Բուշի հիշատակին:

«Լինելով կին, մայր, տատիկ, զինվորականի կին, նախկին առաջին տիկին՝ տիկին Բուշն ամերիկացիների ընտանիքի պաշտպանն էր: Իր ամենամեծ նվաճումներից է գրագիտության կարեւորությունը՝ որպես հիմնարար ընտանեկան արժեք, որն աջակցություն եւ պաշտպանություն է պահանջում: Նրան երկար են հիշելու իր երկրին եւ ընտանիքին նվիրվածության համար, որոնց նա անդավաճանորեն ծառայել է»,- նշվում է Թրամփերի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, իրենց հերթին, նույնպես նշել են Բարբարա Բուշի ավանդը ԱՄՆ-ում ընտանեկան արժեքների ամրապնդման գործում:

«Մենք միշտ շնրոհակալ կլինենք միսիս Բուշին շռայլության համար, որը նա դրսեւորել է մեր նկատմամբ Սպիտակ տանը գտնվելու ամբողջ ընթացքում: Սակայն մենք ավելի շնորհակալ ենք, թե նա ինչպես է իր կյանքն ապրել, որը վկայությունն էր, որ հանրությանը ծառայելը կարեւոր եւ վեհանձն կոչում է, համեստության ու  ազնվության օրինակ, որն արտացոլում է ամերիկյան լավագույն ոգին»,- նշված է Բարաք եւ Միշել Օբամաների հայտարարության մեջ:

Նշենք, որ Բարբարա Բուշը կյանքից հեռացել է երեքշաբթի օրը 92 տարեկանում: Նրա ամուսինը՝ Ջորջ Բուշ ավագը, ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին:
Ամուսինները ծանոթացել են 16 տարեկանում ծննդյան տոնի պարահանդեսում: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 1945 թվականին: Լինելով ԱՄՆ առաջին տիկինը՝ Բարբարա Բուշը զբաղվել է համընդհանուր գրագիտության առաջմղմամբ եւ հիմնադրել է Barbara Bush Foundation for Family Literacy բարեգործական հիմնադրամը: Բարբարան եւ Ջորջը 5 երեխա ունեն, 17 թոռ եւ 7 ծոռ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ