News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առեւտրի եւ ներդրումային հարաբերությունների վերաբերյալ Վաշինգթոնի գործողությունները շուկայում մտահոգություն են առաջացրել: Այս մասին ասուլիսում ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանն ուշադիր հետեւելու է իրադարձությունների զարգացումներին եւ ժամանակին միջոցներ է ձեռնարկելու ազգային ձեռնարկությունների օրինական իրավունքների պաշտպանության համար», - ասել է նա: «Առեւտրի եւ ներդրումային հարաբերությունների մասին Վաշինգթոնի գործողությունները, որոնց աջակցում են մի շարք երկրներ, շուկայում մտահոգություն են առաջացրել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ապրիլի 3-ին ներկայացրեց Չինաստանից ներկրվող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը մտադիր է լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել:

Ի պատասխան Չինաստանի Պետական խորհուրդը հրապարակել է ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց համար կարող են սահմանվել նմանատիպ վճարներ: Պատասխան միջոցների ուժի մեջ մտնելը անմիջականորեն կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կգործի  հայտարարված մտադրություններին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ