News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ կկայանա 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

«InTour Expo» ցուցահանդեսը 5 տարի շարունակ լավագույն վայրն է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների եւ սպառողների շփման համար: Ցուցահանդեսը նաեւ հարթակ է, որտեղ մասնավոր սեկտորը կարող է շփվել պետական հատվածի ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլորտին առնչվող խնդիրներ: Այստեղ բացահայտվում են լավագույն տուրիստական առաջարկները՝ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր եւ այլն:

«InTour Expo» ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

«SportWay» ցուցահանդեսը առողջ ապրելակերպ նախընտրողների համար է: Ցուցահանդեսի ընթացքում գործելու են ակտուալ սպորտային առաջարկներ՝ մարզական ինչ ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել եւ այլն: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Օլիմպիական չեմպիոններ, հայտնի մարզիկներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի հատուկ հյուրն է լինելու հայտնի բլոգեր, ճանապարհորդ, Ալեքսանդր Լապշինը:

Ցուցահանդեսների ընթացքում կլինեն նաեւ մի շարք այլ միջոցառումներ, տարբեր խաղարկություններ, քվեստ խաղեր եւ այլ անակնկալներ: «In Tour Expo 2018» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ AIR CAIRO (պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը): «SportWay 2018» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Vivaro:

Նշենք, որ ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ