News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն սահմանել է ռուսաստանցի օլիարխների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, անհրաժեշտ էֆեկտ են ունեցել: Այս մասին հինգշաբթի Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով ամսվա սկզբին ՌԴ դեմ սահմանված սահմանափակող միջոցառումներին՝ Մնուչինը նշել է. «Այս պատժամիջոցները շատ կարեւոր գործիքներ են, ակնհայտ է, որ դրանք շատ հզոր գործիքներ են: Մենք չենք վախենում դրանք կիրառել, սակայն մտադիր չենք ամբողջ աշխարհի առաջ բարձրաձայնել այս հարցում մեր մտքերի անմիջական ընթացքը»:

«Պատժամիջոցները, որոնք սահմանել ենք ռուսաստանցի օլիգարխների եւ քաղաքական գործիչների դեմ, անհրաժեշտ էֆեկտ են ունեցել»,- արձանագրել է նա:

«Ինչպես ասում էր նախագահը, մենք պատրաստ ենք Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ լինել եւ դա արդեն անում ենք»,- ասել է Մնուչինը՝ համաձայնվելով, որ «Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները շատ գործուն են եղել, քան մինչ այդ որեւէ մեկը»: «Կկիրառենք արդյոք ռազմական կամ տնտեսական լծակներ, մենք մշտապես ռազմավարությունը կշտկենք՝ կախված վարագույրի հետեւում կատարվողից, որի մասին չենք ցանկանում հայտարարել»,- հայտնել է նախարարը:

Ապրիլի 6-ին ԱՄՆ-ն ռուսաստանցի պաշտոնյաների, բիզնեսմենների եւ ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ տարածելով 38 ֆիզիկական ու իրավաբանական անձանց վրա, այդ թվում՝ նախարարական եւ դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաեւ խոշոր ձեռնարկատերերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ