Ոստիկանության տարբեր բաժիններ ժամը 13։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 107-ի:
Ավելի վաղ հայտնի էր, որ ժամը 11։00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 52 քաղաքացի:
Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:
Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:
Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն:
Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 52-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, որին ավելի ուշ ազատ են արձակել:
- Բերման ենթարկվածների մեջ է նաեւ Փաշինյանի որդին (վիդեո)
- Քաղաքապետարանի մոտ ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ փողոցը, ապա նաեւ Արշակունյաց պողոտան (ուղիղ)
- Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները ցուցարարների են բերման ենթարկում (ֆոտոռեպորտաժ)
- Ցուցարարները փորձել են փակել Երեւան-Աբովյան ճանապարհը՝ ուղեմասում երեխաների նստեցնելով (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)