Հայաստանի ոստիկանությունը ժամը 13:30-ի դրությամբ տարբեր բաժիններ բերման է ենթարկել հանրահավաքների 62 մասնակիցների։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։
Նշենք, որ ժամը 11,30-ի դրությամբ բերման էր ենթարկվել 11 քաղաքացի:
Նշենք, որ քիչ առաջ լարված իրավիճակ էր մայրաքաղաքի Նոր Նորքի թաղամասում: Այստեղ ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցուցարարների է բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն իրականացվում է Նոր Նորքում: Այժմ ցուցարարները պատգամավորի հետ շրջում են Նոր Նորքի զանգվածներով եւ կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց:
- Ոստիկանները բերման ենթարկեցին գործադուլ անող առեւտրականներից մի քանիսին (ֆոտո)
- Բերման է ենթարկվել 11 ցուցարար
- Երթից հետո բերման ենթարկվածներ կան, հարձակումներ են եղել ազդանշան տվող մեքենաների վրա