News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բռնության գործադրմամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաեւ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- գրել է Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության»  թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում են գործել քաղաքացիական հագուստով անձինք եւ բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արուս Հակոբյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել էր, որ միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ