News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավելի լավ է Սերժ Սարգսյանը առանց ավելորդությունների հենց այսօր, այս երեկոյան հրաժարական տա, որովհետեւ ինքը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ «ՀՀ ԱԱԾ տնօրենի ուղիղ պարտականությունն է դա բացատրել Սերժ Սարգսյանին։ Նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- նշել է Փաշինյանը։

Պատգամավորի խոսքով, իշխանությունը մտածում է, թե իրեն ձերբակալելու դեպքում շարժումը կմարի։ «Եթե նույնիսկ ինձ այսօր ձերբակալեք, պետք է ԱԺ բերեք ինձ, հատուկ նիստ անեք։ Եւ ես լինելու եմ Ազգային ժողովում, եւ հենց այդ օրն է դառնալու ձեր վերջին օրը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այսօր փորձել են իրեն բերման ենթարկել, փոխարենը տասնայկ կարեւոր ճանապարհներ են փակվել։

Ըստ Փաշինյանի, երեկվանից դաժան կերպով բերման են ենթարկվում շարժման կողմնակիցները, իսկ բանդաները սկսել են կոտրել որոշ մեքենաներ, որոնց տերերը միացել են հավաքներին։ «Ինչ լինում ա, ժեշտին լինի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե քաղաքի դզող-փչողներից եկել էին, ասում, որ մեքենաները կսարքեն։ Նա խոստացել է, որ վնասված բոլոր մեքենաների սեփականատերերի ծախսերը հոգալու են, իսկ վարչական վարույթները չեղարկվելու են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ